Օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 55 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գրիբոյեդով փողոցում` 5 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Շենքում կան նմանատիպ ևս 14 հատ բնակարաններ` տարբեր քառակուսիներով, որոնք ևս տրվում են վարձակալությամբ: