Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 90ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կողբացի փողոցում՝ Օպերայի թատրոնի հարևանությամբ, 9 հարկանի քարե հատուկ նախագծային շենքի 2-րդ հարկում: Բնակարանը գտնվում է նորմալ վիճակում։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի վառարանի միջոցով։ Բնակարանն ունի 2 փակ պատշգամբ։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։