Վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 88 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պուշկին և Տերյան փողոցների խաչմերուկում` Հյուսիսային պողոտայի մոտ, 14 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ նորոգված է, կատարված չեն միայն վերջնական հարդարման աշխատանքները։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով, որը ջեռուցվում է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատ են: Խոհանոցից կա մուտք դեպի բաց պատշգամբ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը։