Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում կապիտալ վերանորոգված և կահավորված 2 սենյականոց բնակարան Մաշտոցի պողոտայում՝ Օպերայի և Կասկադի հարևանությամբ, 6 հարկանի քարե շենքի 6–րդ հարկում: Բնակարանի մակերեսը կազմում է 72 ք.մ.: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, իսկ հովացումը կատարվում է օդորակչի միջոցով: Հասանելի են ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն: Բնակարանը տրվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: Ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Օպերայի թատրոն: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը: