Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան` 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գրիբոյեդով փողոցում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բնակարանն ունի նաև բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով դեպի Մասիս սարը։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ։