Գ-1 թաղամասում վաճառվում է 4 հարկանի` 2 հարկ բնակելի , մանսարդով և կիսանկուղային հարկով նորակառույց գեղեցիկ առանձնատուն: Ամբողջությամբ վերանորոգված է թանկարժեք պարագաներով, մոդեռն և դասական ոճերի նրբաճաշակ ու ներդաշնակ համադրությամբ։ Շինության մակերեսը՝ 450 քմ, իսկ հողատարածքի մակերեսը՝ 800 քմ. է: Առաջին` կիսանկուղային հարկում, գտնվում է ավտոտնակը( նախատեսված 2 մեքենայի համար), 80ք.մ. մալերեսով կինո դիտումների և ժամանցի համար սրահ և խոհանոց: 2-րդ հարկում ընդարձակ և գեղեցիկ ստուդիո ոճի խոհանոցն է և հյուրասենյակը, 1 ննջասենյակ և սանհանգույց: 3-րդ հարկում` 3 ննջասենյակ, որից 1-ն ունի իր անհատական լոգասենյակը և և բաց պատշգամբ: 4-րդ հարկը` մանսարդային հարկ է: Սանհանգույցները սալիկապատված են որակյալ սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Հատակը ծածկված է պրեսգրանիտով և տաքացվող է: Առանձնատունը կահավորված է նորաոճ կահույքով: Ունի առանձին ամառային խոհանոց և կանաչապատ գեղեցիկ բակ: Առանձնատունը պարսպապատ է, տեղադրված է անվտանգության համակարգ և տեսախցիկներ։ Վաճառքը հնարավոր է կահույքի և տեխնիկայի հետ միասին։