Վաճառվում կամ վարձով է տրվում 2 սենյականոց բարձրորակ նորոգումով բնակարան՝ 93 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում՝ Անի Պլազա հյուրանոցի հարևանությամբ, 23 հարկանի նորակառույց շենքի 18-րդ հարկում: Բնակարանը դեռևս բնակեցված չի եղել։ Ջեռուցում և հովացումը կենտրոնացված է։ Սանհանգույցը պատված է եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բաց պատշգամբից բացվում է հիանալի տեսարան դեպի քաղաքի տարբեր հատվածներ` Կասկադ համալիր, Մայր Հայաստանի արձանը: Շենքն ունի անվտանգության համակարգ, գործում է երկու վերելակ։ Բնակարանը կկահավորվի ըստ վարձակալի ցանկության: