Վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 48 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մամիկոնյանց փողոցում` Ազատության պողոտայի խաչմերուկում, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց, մանկապարտեզ և Հաղթանակ զբոսայգին: Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: