Վաճառվում է կամ տրվում է վարձով 3 սենյականոց յուրահատուկ դիզայնով, գեղեցիկ, նրբաճաշակ և նմանը չունեցող ընդարձակ բնակարան՝ 180 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում՝ Օպերայի և Կարապի լճի հարևանությամբ, 16 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտների։ Բոլոր սենյակների դռները և պատուհանները վիտաժային են, հատակը ամբողջությամբ պատված է բնական քարով: Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Լոգասենյակները և սանհանգույցները սալիկապատված են, ինչպես նաև հատակները տաքացվող են։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից և ինքնատիպ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Ունի առանձին լվացքասենյակ, 3 կողմից բաց պատշգամբներ, որոնցից բացվում է հիանալի տեսարաններ դեպի քաղաքի տարբեր հատվածներ։ Ննջասենյակներից մեկում տեղադրված է ջակուզի անմիջապես վիտրաժային պատուհանների դիմաց, որը հնարավորություն է տալիս հիանալի քաղաքի տեսարանով։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։