Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 88 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոցի պողոտայում՝ Մատենադարանի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Շենքն ունի բետոնե ծածկեր։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են եվրո պատուհաններ, օդորակիչներ, մուտքի երկաթե դուռ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Առաստաղի բարձրությունը 3.10 մետր է: Բնակարանը վաճառվում է կահույքով և տեխնիկայով։