Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 120 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս և Փափազյան փողոցների խաչմերուկում, 9 հարկանի պանելային շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի ընդարձակ փակ և բաց պատշգամբներ: Բնակարանը վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: