Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 83 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց և Պուշկին փողոցների խաչմերուկում, 9 հարկանի պանելային շենքի 9-րդ հարկում: Բնակարանը գտնվում է նորմալ վիճակում։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի ընդարձակ բաց պատշգամբ և 10-րդ հարկում 40 քմ. մակերեսով տարածք` 2.50 մետր առաստաղի բարձրությամբ, որը կարող է ծառայել որպես սենյակ: