Ալիխանյան փողոցում` Օպերա Սուիթ հյուրանոցի ետնամասում, վարձակալության է տրվում 1 հարկանի գեղեցիկ և հարմարավետ առանձնատուն` 150 քմ մակերեսով, նաև` կոմերցիոն տարածք` 65 քմ մակերեսով, որը գտնվում է բակի մյուս կողմում` ճակատային մասում: Հողատարածքի մակերեսը 420 քմ է: Ամբողջը կապիտալ վերանորոգված է, ապահովված անհրաժեշտ կոմունիկացիաներով: Առանձնատունը բաղկացած է նախասրահից, հյուրասենյակից, խոհանոցից, 4 ննջասենյակից և 2 սանհանգույցից: Տեղադրված են եվրո պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է մանրահատակով և լամինատով: Սաննհագույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Ջեռուցվում է ֆալկոլային համակարգով: Կոմերցիոն տարածքը նունպես կապիտալ վերանորոգված է, բաղկացած է 3 սենյակից և սանհանգույցից, ունի բաց պատշգամբ: Տեղադրված են հատակից առաստաղ ձգվող պատուհաններ, այսպիսով տարածքն ունի գեղեցիկ լուսավորություն: Առկա է օդորակիչ, հատակը լամինատապատ է: Բակը բարեկարգ է, կա ամառային զրուցարան՝ իր մանղալով, ամառային խոհանոցով, պտղատու և դեկորատիվ ծառերով, բացօթյա լողավազանով։ Հնարավոր է վարձակալել առանձին, առանձնատունը` նաև որպես հյուրատուն իսկ կոմերցիոն տարածքը` որպես գրասենյակ: Գինը կքննարկենք: