Վաճառվում է 3 սենյականոց բնակարան 81.8 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նար-Դոս և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում՝ 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում, ծածկերը բետոնից են: Առաստաքի բարձրությունը 2.80 մ. է: Բնակարանը նորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։