Վաճառվում է 2 հարկանի նորակառույց առանձնատուն, որը գտնվում է Ավան համայնքում՝ Աբովյան թաղամասում։ Բնակելի տան մակերեսը՝ 200 քմ է, իսկ հողատարածքի մակերեսը՝ 800 քմ է։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ 1-ին հարկում՝ ընդարձակ և լուսավոր հյուրասենյակ, ճաշասենյակ, խոհանոց, խորդանոց, սանհանգույց, վեռանդա։ 2-րդ հարկում՝ 3 ննջարան, 2 սանհանգույց, հանդերձասենյակ, խորդանոց, 2 բաց պատշգամբ։ Առանձնատունն ունի անհատական ջեռուցման համակարգ, վիտրաժային պատուհաններ, տեղադրված է օդորակիչ, առաջին հարկը սալիկապատված է, հատակը տաքացվող, երկրորդ հարկի սենյակները հատակը ծածկված է որակյալ լամինատով։ Առանձնատունը երեսպատված է տրավերտին քարով։