Վաճառվում է 1 հարկանի նորակառույց առանձնատուն, որի բնակելի մակերեսը 110 քմ. է, իսկ հողատարածքինը՝ 450 քմ.։ Այն գտնվում է Ձորաղբյուր համայնքի սկզբնամասում: Առանձնատունը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև տեղադրված է օդորակիչ։ Բաղկացած է խոհանոցից, հյուրասենյակից, լոգասենյակից և 3 ննջասենյակից։ Առանձնատունը պարսպապատ է, ավտոտնակի դռները հեռակառավարվող են։ Առանձնատունն ունի գեղեցիկ,բարեկարգ բակ` պտղատու ծառերով, ամառային խոհանոցով, մանղալով: Առանձնատունը վաճառվում է կահույքի հետ միասին։