5 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում վաճառվում է կապիտալ վերանորոգված և դեռևս չբնակեցված 2 սենյականոց բնակարան: Մակերեսը 55 ք.մ է։ Ջեռուցման համակարգը անհատական է: Այս նորակառույց բնակելի համալիրը տեղակայված է Երևան քաղաքի լավագույն հատվածներից մեկում՝ Կասկադ համալիրի հարևանությամբ: Շենքից 2-3 րոպե ոտքով քայլելով կարելի է հասնել Շառլ Ազնավուրի տուն-թանգարան և Գաֆեսճյան թանգարան, Կասկադի շարժասանդուխքներ, այսինքն՝ 10-12 րուպե ոտքի ճանապարհ և դուք քաղաքի սրտում եք՝ Օպերայի և բալետի թատրոնի մոտ: