Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում կամ վաճառվում է 2 սենյականոց մոդեռն ոճի բնակարան՝ 65 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի և Եկմալյան փողոցների խաչմերուկում, 15 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Այն կապիտալ եվրո նորոգված է։ Ջեռուցման համակարգը անհատական է, իսկ հովացումը կատարվում է օդորակիչով։ Սանհանգույցը համալրված է անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Բնակարանը գտնվում է քաղաքի լավագույն հատվածներից մեկում` անմիջապես շենքի առաջին հարկում կա ռեստորան, սրճարան, ինչպես նաև մի քանի քայլ այն կողմ` բժշկական հաստատություն, դպրոց և այլ ժամանցի վայրեր: