Վաճառվում է նորակառույց 2 հարկանի առանձնատուն՝ բնակելի 289 քմ. և 1550 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Կոտայքի մարզի՝ Մրգաշեն գյուղում, Դավթաշենից 7 կմ. հեռավորության վրա։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է: 1-ին հարկը մոնոլիտ է և նախատեսված է արտադրամասի համար։ 2-րդ հարկը բնակելին է՝ ընդարձակ նախասրահով, միջանցքով, հյուրասենյակով, 2 լոգասենյակով և 3 ննջասենյակով։ Տեղադրված են եվրո պատուհաններ, բոլոր սենյակների դռները կաղնու փայտից են, խոհանոցի, նախասրահի հատակը սալիկապատ է և տաքացվող է։ Այն ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Առանձնատունը ամբողջությամբ պարսպապատ է՝ գտնվում է առաջին գծի վրա, բակում կան պտղատու և դեկորատիվ ծառեր։