Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 123 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արգիշտի փողոցում՝ Գլենդել Հիլս թաղամասում, 14 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ունի 3 բաց պատշգամբ` հիանալի տեսարաններով։