Արշակունյաց պողոտայի և Բրյուսով փողոցի խաչմերուկում վաճառվում է 6 սենյականոց ընդարձակ և հարմարավետ դուպլեքս բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է 205 քմ.։ Այն գտնվում է 3 հարկանի քարե շենքի 1-ին և 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով և սալիկով, որը տաքացվող է։ Խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են, ապահովված է անհրաժեշտ սանտեխնիկայով։ Բնակարանի խոհանոցի կահույքը և միջսենյակային դռները ևս կաղնու փայտից են: Բնակարանը վաճառվում է կահույքի հետ միասին: