Բաղրամյան պողոտայում` Կամո դպրոցի դիմաց` առաջին գծի վրա, վարձով է տրվում ունիվեերսալ տարածք, որի մակերեսը կազմում է 200 ք.մ.: Այն գտնվում է 3 հարկանի շենքի 2-րդ և 3-րդ հարկերում` մուտքը փողոցի կողմից է: Տարածքը բաղկացած է 4 սենյակից, 2 սանհանգույցից, խոհանոցից և բաց պատշգամբից: Տարածքը կապիտալ նոր վերանորոգված և դեռևս չշահագործված է, բոլոր կոմունիկացիաները առկա են, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով և բոլոր սենյակներում տեղադրված է օդորակիչներ: Տարածքը հարմար է գրասենյակի, ուսումնական կենտրոնի, ինչպես նաև որպես բնակարան կարող է ծառայել: Մոտակայքում են գտնվում Բարեկամության և Բաղրամյան մետրոյի կայանները և տրանսպորտի կանգառը: