Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 1 սենյականոց բնակարան` 33 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում՝ Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նոր վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով: Բնակարանը կահավորված է և ապահովված է տեխնիկայով, սպասքով, անկողնային պարագաներով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում կան խանութներ, դպրոց, մանկապարտեզ, ժամանցի վայրեր` Թումանյանի շաուրման, Սաս սուպերմարկետը: 1 օր վարձակալելու դեպքում` 15000 դր.: