Այս շքեղ պենտհաուսը գտնվում է նորակառույց համալիրի 10-րդ հարկում: Այն մնացած բնակարաններից տարբերվում է ներքին նախագծով, չափով: Ընդհանուր մակերեսը 160 քմ է: Ունի երկկողմանի տեսարան՝ դեպի կանաչապատ այգի և իհարկե շքեղ տեսարան դեպի Արարարատ լեռը: Տանն առկա են հատակից առաստաղ ձգվող պատուհաններ: Բնակարանն ունի յուրահատուկ դիզայն, գեղեցիկ լուսավորություն: Բնակարանն ունի՝ 2 լիարժեք ննջարան (որոնցից մեկը իր լոգասենյակով և զգեստապահարանով), 1 ընդարձակ լուսավոր հյուրասենյակ, 1 լուսավոր հարմարավետ խոհանոց, 1 աշխատասենյակ (կամ ննջասենյակ), 2 սանհանգույց, 4 ընդարձակ բաց պատշգամբ, Շենքն ունի ընդարձակ ավտոկայանատեղ: Պենտհաուսի համար հատկացված է 50 քմ կայանատեղ՝ նախատեսված 2-3 մեքենաների համար: Շինությունը, բակը, միջանցքներն ու կայանատեղին տեսահսկվում են 24 ժամյա ռեժիմով: Տեսահսկման համակարգը հասանելի է շենքի բնակիչների համար՝ հավելվածի միջոցով: Անվտանգության աշխատակիցների 24 ժամյա սպասարկում, տեսահսկման համակարգ: