Վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 հարկանի` նկուղով և մանսարդով առանձնատուն՝ բնակելի 250 քմ. և 350 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Զ. Սարկավագի փողոցում` Հայ-Չինական դպրոցի հարևանությամբ` անմիջապես առաջին գծի վրա։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ 1-ին հարկում` նախասրահ, ննջասենյակ, առանձին սանհանգույց և լոգարան: 2-րդ հարկում` 1 ընդարձակ նախասրահ, ընդարձակ հյուրասենյակ, 2 ննջասենյակ, խոհանոց, սանհանգույց: Մանսարդում տեղադրված է ջրի տարա` 2 տոննա տարողությամբ: Ջեռուցումը կատարվում է գազի կաթսանյի միջոցով, բակում ունի կաթսայատուն։ Առանձնատունը պարսպապատ է, բակում կան եղևնիներ, ամառային խոհանոց և սանհանգույց, խորովածանոց: Ունի փակ ավտոկայանատեղ` 3 մեքենայի համար: