Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 83 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մալաթիա Սեբաստիա համայնքում` Ան. Մանուկյան փողոցում` Երևան Սիթի սուպերմարկետի հարևանությամբ, 9 հարկանի պանելային շենքի 1-ին հարկում: Բնակարանը գտնվում է նորմալ վիճակում։ Տեղադրված է մասնակի եվրո պատուհաններ։ Սանհանգույցը սալիկապատված է չեխական սալիկներով: Բնակարանը լի է ներկառուցված պահարաններով, ունի փակ տնտեսական պատշգամբ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, տրանսպորտի կանգառը։