Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտասի պողոտայի սկզբնամասում` առաջին գծի վրա, որը անմիջապես նայում է Մերգելյան ինստիտուտի այգուն, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի, ժամանցի վայրերը, Բարեկամություն մետրոյի կայանը և տրանսպորտի կանգառը։