Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 190 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Թումանյան և Տերյան փողոցների խաչմերուկում` 6 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Բոլոր սենյակները կահավորված են որակյալ և նորաոճ կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում, ինչպես նաև տեղադրված է օդորակիչներ։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Շենքն ունի վերելակ, բոլոր տեսակի կոմունիկացիաները ևս առկա են։ Բնակարանը վաճառվում է կահույքի, տեխնիկայի և ստորգետնյա ավտոտնակի հետ միասին: