Վարձով է տրվում 2 սենյականոց մոդեռն ոճի ստուդիո բնակարան՝ 52 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վաղարշյան և Հր. Քոչար փողոցների խաչմերուկում՝ 12 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, նախասրահի և խոհանոցի հատակը ծածկված է սալիկով, իսկ ննջասենյակում և հյուրասենյակում՝ լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ` դեպի փողոց բացվող: