Վարձակալությամբ է տրվում 2 հարկանի նորակառույց առանձնատուն բնակելի՝ 230 քմ. մակերեսով և 600 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Առինջում՝"Multi gold'' առևտրի սրահի մոտ` հանգիստ, անաղմուկ հատվածում։ Առանձնատունը կապիտալ նոր կառուցված և դեռևս չբնակեցված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հյուրասենյակի և խոհանոցի հատակը ծածկված են պրեսգրանիտով և ջեռուցվող է, իսկ ննջասենյակներում՝ լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով։ Առանձնատունը կահավորված է և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Պարսպապատ է, դարպասները հեռակառավարվող են, ունի փակօթյա ավտոկայանատեղ` 6 մեքենայի համար նախատեսված, գեղեցիկ կանաչապատ բակ։