Մոսկովյան փողոցի և Մաշտոց պողոտայի խաչմերուկում՝ Օպերայի և Բալետի թատրոնի և Կասկադի հարևանությամբ՝ քաղաքի լավագույն շենքերից մեկում՝ որն ունի պատմամշակութային արժեք, վաճառվում է 3 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 60 քմ.: Այն գտնվում է 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է` գեղեցիկ և ժամանակակից դիզայնով: Ունի ջեռուցման համակարգ, տեղադրված է նաև օդորակիչներ: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած որակյալ սանտեխնիկայով: Կահավորված է նրբաճաշակ կահույքով և ժամանակակից տեխնիկայով: Բնակարանն ունի բաց շքապատշգամբ: Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: