Վաճառվում է 4 սենյականոց բնակարան` 126 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բուզանդ և Սարյան փողոցների խաչմերուկում՝ 16 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ շքեղ նորոգված է։ Ջեռուցում և հովացումը կենտրոնացված է։ Տեղադրված են հատակից առաստաղ ձգվող պատուհաններ, որոնց շնորհիվ բնակարանը էլ ավելի լուսավոր է, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկով: Ունի 2 բաց պատշգամբ, որոնցից բացվում է տեսարան դեպի նորակառույց այգի և ողջ քաղաքը: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը։