Ծաղկաձոր քաղաքում վաճառվում է նորակառույց 3 հարկանի նորաոճ գեղեցիկ առանձնատուն, որը գտնվում է Ծաղկաձորի սկզբնամասում, մոտ է ճանապարհին: Հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 1000 քմ, շինության մակերեսը՝ 408 քմ: 1-ին հարկում է գտնվում հյուրասենյակը, ճաշասենյակը, բուխարին, խոհանոցը և լոգարանը: 2-րդ հարկում է գտնվում 4 ննջարանները՝ իրենց լոգարաններով: Ննջարանների վիտրաժային պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան՝ դեպի ծառապատ բակ: Այս հարկի միջանցքում տեղադրված է բազմոց՝ հանգստի համար: 0-ական հարկում առկա է ընդարձակ վիտրաժապատ սենյակ, որը հարմար է բիլիարդի սրահի կամ հանգստի գոտու համար, որտեղից կարելի է դուրս գալ դեպի բակ: Այս հարկում առկա է նաև լոգարան և 1 սենյակ, որից կարելի է ստանալ շոգեբաղնիք կամ կինոսրահ: Առանձնատունն ունի բացօթյա ընդարձակ տերասա՝ սեղան, աթոռներով: Կա հնարավորություն բակում լողավազան կառուցելու: Ավտոկայանատեղին՝ առանձնատան բակում: Բակում առկա է նաև խորովածանոց: Ամբողջ հատակները ջեռուցվում են: Վաճառվում է ողջ գույքի և տեխնիկայի հետ: