Մալիբուի այգու հարևանությամբ, Արամի փողոցում երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց շքեղ, կապիտալ նորոգված և կահավորված բնակարան, որը գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 14֊րդ հարկում։ Բնակարանն ունի 2 հարմարավետ ննջասենյակներ, որից մեկն ունի իր լոգարանը։ Հյուրասենյակի մակերեսը կազմում է մոտ 60 քմ, որի վիտրաժային պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան՝ դեպի Մալիբուի այգի և Երևան քաղաք։ Ապահովված է անհրաժեշտ կահույքով, տեխնիկայով և սպասքով։ Ունի 2 լոգարան։ Խոհանոցն առանձին է։ Առկա է նաև սպասք լվանալու մեքենա։ Գլխավոր սենյակին կից կա լվացքասենյակ։ Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով։ Բոլոր սենյակներում առկա է օդորակիչ։ Բնակարանն ունի ընդարձակ պատշգամբ՝ այգի նայող։ Առաստաղի բարձրությունը՝ 3 մետր։ Բնակարանն ապահովված է նաև արբանյակային հեռուստատեսությամբ և ինտերնետով։ Շենքում կա գազ։ Շենքի ամսական սպասարկման վճարը կազմում է 22,000 դրամ։ Շենքում գործում է 2 վերելակ։ Առկա է նաև ստորգետնյա փակ ավտոկայանատեղի՝ հավելավճարով։