Առանձնատուն, 4 հարկանի, Աջափնյակ, Երևան

07 Սեպտեմբեր 2020
 
Սիլիկյան 5-րդ Բնակելի՝ 480 մ2, հողատարածք` 2,000 մ2 4 հարկանի , նորակառույց Կոդ` 104855   |   http://est.am/104855 click to copy the link
Վաճառք - 500,000 $
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 8 անգամ

Վաճառվում է 3 հարկանի` նկուղային հարկով, շատ ընդարձակ և շքեղ առանձնատուն, բնակելի 480 քմ. մակերեսով և 2000 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Սիլիկյան 5-րդ փողոցում: Առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է և ապահովված է բոլոր անհրաժեշտ պարագաներով` լիաժեք հանգիստ վայելելու և ապրելու համար։ Մասարդային հարկում` 3 սենյակ և ընդհանուր մեծ սրահ: 2-րդ հարկում` 4 ննջասենյակ, 1 ընդհանուր մեծ լոգասենյակ, 1 ընդհանուր զգեստասենյակ, ննջասենյակներից մեկը իր զգեստասենյակով, իսկ մեկը հանդերձասենյակով և լոգասենյակով, և 2 բաց պատշգամբ` մեկը ընդհանուր, մյուսը ննջասենյակից: 1-ին հարկում` մեծ հյուրասենյակ, ճաշասենյակ, առանձին խոհանոց` վերանդայով, 1 ննջասենյակ, լոգասենյակ, խորդանոց, լվացքատուն, կաթսայատուն, աշխատասենյակ: Նկուղային հարկում` ընդհանուր մեծ սենյակ, տնային կինոթատրոն, խաղասենյակ, ավտոտնակ, խորդանոց, մառան: Ունի կից շինություն` 50 քմ. մակերեսով, որտեղ ամառային խոհանոցն է, սանհանգույցը, շոգեբաղնիք, մանղալ և ևս մեկ առանձին շինություն` 70 քմ., որը կարելի օգտագործել ըստ անհրաժեշտության: Ողջ տունը կառուցված է որակյալ նյութերով: Բոլոր սալիկապատված հատվածներում հատակը տաքացվում է, ինչպես նաև տունը ջեռուցվում է երկու կաթսաների միջոցով: Ողջ կահույքը փայտից է: Առանձնատունը պարսպապատ է, դարպասները հեռակառավարվող են, տեղադրված է անվտանգության համակարգ: Բակում ունի բացօթյա ավտոկայանատեղ` 10 մեքենայի համար նախատեսված: Գույքահարկը և հողի հարկը միասին տարեկան 30.000 դրամ է: Ունի գեոդերմալ օդափոխություն : Այգին ապահովված է կաթիլային ոռոգման համակարգով: Հնարավոր է վաճառք կահույքի հետ միասին:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 5
  • Սանհանգույցներ: 5
  • Պատշգամբներ: 2
  • Խորդանոցներ: 4
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Վերելակ:
  • Լողավազան:
  • Խաղահրապարակ:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ