Վաճառվում է 3 հարկանի նորակառույց գեղեցիկ առանձնատուն՝ 293 քմ. բնակելի մակերեսով և 770 քմ. հողատարածքով, որը գտնվում է Վահագնի թաղամասում։ Առանձնատունը կապիտալ նոր կառուցված և դեռևս չբնակեցված է։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է և յուրաքանչյուր սենյակ կառավարվում է առանձին։ 1-ին հարկում գտնվում է նախասրահը, հյուրասենյակը, խոհանոցը, 1 ննջասենյակ` իր սանհանգույցով , 1 ընդհանուր սանհանգույց և խորդանոց: 2-րդ հարկում` 4 ննջասենյակ, 1 պահեստային սենյակ, պահարան, մեկ ֆրանսիական պատշգամբ և մեկ ընդհանուր ընդարձակ պատշգամբ: 3-րդ հարկում` մեծ դահլիճ, որը կարելի է օգտագործել ըստ անհրաժեշտության, մեծ տերասսա` 87 քմ. մակերեսով, սանհանգույց, համամ: Առանձնատունն ունի բարեկարգ բակ՝տույա տեսակի ծառերով, նախատեսվում է կառուցել փակօթյա ավտոտնակ: Առանձնատունը երեսպատված է տրավերտին քարով, տեղադրված են հատակից առաստաղ բարձրացող պատուհաններ: