Վարձով է տրվում 2 սենյականոց գեղեցիկ դիզայնով և հարմարավետ բնակարան՝ 42 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծովակալ Իսակով պողոտայում՝ Կիլիկիա ավտոկայանի հարևանությամբ, 9 հարկանի պանելային շենքի 3-րդ հարկում: Բնակարանը նոր կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Բնակարանը կահավորված է նոր և ժամանակակից կահույքով և տեխնիկայով: Շենքում գործում է վերելակ, բակը բարեկարգ է, կա խաղահրապարակ և բացօթյա ավտոկայանատեղ: