Վաճառվում է երկհարկանի առանձնատուն բնակելի՝ 250 քմ. մակերեսով և 400 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Նոր Արեշի 7-րդ փողոցում։ Առանձնատունը կապիտալ նոր նորոգված է որակյալ շինանյութերով և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով, միջսենյակային դռները փայտից են։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են։ 1-ին հարկում առկա է հյուրասենյակ, խոհանոց և լվացքասենյակ, 2-րդ հարկում` 3 ննջասենյակ, որոնցից մեկն ունի իր առանձին լոգասենյակը, առկա է ևս 1 լոգասենյակ: Ունի ավտոտնակ, ինչպես նաև տունը հսկվում է տեսախցիկներով։ Առանձնատունը պարսպապատ է, բակում ունի զրուցարան, ամառային խոհանոց` իր բուխարիով։Առանձնատունը վաճառվում է խոհանոցի կահույքի և պահարանների հետ միասին: