Սեբաստիայի փողոցում՝ առաջին գծի վրա, վաճառվում է 4 հարկանի( դիմացի հատվածից 3 հարկ, բակի կողմից 4 հարկ) ունիվերսալ կոմերցին տարածք: Շինության ընդհանուր մակերեսը 399 քմ. է։ Այն կապիտալ նոր կառուցված առանձին շինություն է։ Բոլոր կոմունիկացիաները առկա են, ունի ջեռուցման, հովացման և անվտանգության համակարգեր: Բոլոր ֆասադային պատուհանները վիտրաժներով են, տեղադրված են միջսենյակային եվրո դռներ, սանհանգույցները սալիկապատված են։ Ունի նկուղ, որի առաստաղի բարձրությունը 5 մետր է: Շինությունը բաժանված է 7 գրասենյակային հատվածների, սակայն հեշտությամբ կարելի է ձևափոխել դրանք: Տարածքն ունի երկկողմանի մուտք։ Հարմար է ցանկացած կոմերցիոն նշանակության գործունեության համար՝ արտադրական, գրասենյակային, առևտրային և այլն։