Վաճառվում է 4 սենյականոց գեղեցիկ դիզայնով ընդարձակ բնակարան՝ 136 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում` Հանրապետության հրապարակի մոտ, 11 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և իտալական սալիկներով։ Սանհանգույցները ևս սալիկապատված են իտալական սալիկներով: Ջեռուցում և հովացումը անհատական է: Բնակարանն ունի 2 հատ ֆրանսիական պատշգամբներ: Սենյակներից մեկը ձևափոխված է զգեստասենյակի, ինչպես նաև միջանցքը լի է ներկառուցված պահարաններով: Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: