Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ, գեղեցիկ, նրբաճաշակ և գրագետ դիզայներական լուծումներով բնակարան՝ 130 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում` նորակառույց այգու դիմաց` հանգիստ, անաղմուկ հատվածում, 17 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Ջեռուցում և հովացումը անհատական է։ Սանհանգույցները համալրված են անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Բնակարանը գտնվում է քաղաքի լավագույն հատվածներից մեկում` անմիջապես հարևանությամբ կա ռեստորան, սրճարան, ինչպես նաև մի քանի քայլ այն կողմ` բժշկական հաստատություն, դպրոց և այլ ժամանցի վայրեր: