Վաճառվում 3 սենյականոց բնակարան` 90 ք.մ. փաստացի(85 քմ. վկայականով) , որը գտնվում է Վրացական և Կոմիտաս փողոցների խաչմերուկում, 5 հարկանի քարե շենքի 1-ին հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված և գրեթե չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված իտալական որակյալ կահույքով: Ունի զգեստասենյակ, ինչպես նաև ընդարձակ միջանցքում ներկառուցված պահարաններ: Ունի ընդլայնելու հնարավորություն` 30 քմ. մակերեսով: Հնարավոր է վաճառք կահույքի հետ միասին` հավելավճարով: Կարող է ծառայել որպես գրասենյակային տարածք, ունի առանձին մուտքի հնարավորություն: