Կոմիտասի պողոտայում` Վաղարշյան խաչմերուկի մոտ, վարձակալության է տրվում 2 սենյականոց յուրահատուկ դիզայնով հարմարավետ բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է 55 քմ.։ Այն գտնվում է 6 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և չբնակեցված։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ: Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են, ապահովված են անհրաժեշտ սանտեխնիկայով։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։