Վաճառվում է 2 ձևափոխված 3 սենյականոց շատ արևկող բնակարան` 65 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում՝ Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում` HSBC բանկի հարևանությամբ, 5 հարկանի քարե` Հատուկ նախագծի շենքի, 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով: Ջեռուցման համակարգի խողովակները անցկացված են: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց, մանկապարտեզ, տրանսպորտի կանգառ, ինչպես նաև մի քանի մետր հեռավորության վրա է "Բարեկամություն" մետրոյի կանգառը: