Քեռու փողոցում վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ, նրբաճաշակ և գեղեցիկ կահավորված բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 102 քմ.: Այն գտնվում է 17 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտների, ունի յուրահատուկ դիզայն: Տեղադրված են հատակից առաստաղ ձգվող եվրո պատուհաններ, որի շնորհիվ բնակարանը շատ լուսավոր է և կարելի է հիանալ քաղաքի գեղեցիկ տեսարաններով, հատակը ծածկված է սալիկով և լամինատով: Ջեռուցում և հովացումը անհատական է: Ննջասենյակներից մեկն ունի իր զգեստասենյակը: Բնակարանն ունի բաց պատշգամբ` չքնաղ տեսարանով: Շենքն ունի անվտանգության համակարգ, բացօթյա գեղեցիկ և մեծ լողավազան, մարզասրահ, թենիսի դաշտ, խաղահրապարակ և 1-ին հարկում տեղակայված է խանութ և ռեստորան։ Ցանկության դեպքում կարող եք վարձակալել նաև ստորգետնյա կայանատեղ: Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: