Վաճառվում է 3 սենյականոց բնակարան նորակառույց 5 հարկանի բնակելի համալիրի 2-րդ հարկում: Նորակառույց համալիրը գտնվում է Ազատության պողոտայի սկզբնամասում, Հաղթանակի զբոսայգու (Մոնումենտի) հարևանությամբ: Բնակարանի ընդանուր մակերեսը՝ 103.4 ք/մ: Ունի 1 ընդարձակ հյուրասենյակ, 2 ննջասենյակ, 2 սանհանգույց, 1 խոհանոց (առանձին), 3 ֆրանսիական պատշգամբ: Առաստաղների բարձրությունը 3 մետր է: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և մասնակի կահավորված: Ունի նրբաճաշակ ինտերիեր և արևկող է: Ջեռուցման համակարգը անհատական է: Համալիրը կառուցված է շինարարական բոլոր նորմատիվներին համաձայն, սեյսմակայուն է: Համալիրի շքամուտքերը կապիտալ նորոգված են և միշտ գտնվում են մաքուր վիճակում: Առկա է վերելակ, որը սպասարկում է նաև ստորգետնյա ավտոկայանատեղին: Համալիրն ունի ընդարձակ և մաքուր բակ: Քիչ այն կողմ կա խաղահրապարակ նախատեսված երեխաների համար: Բնակարանը վաճառվում է խոհանոցի և նախասրահի գույքի հետ միասին: Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի (հավելավճարով): Այս նորակառույց բնակելի համալիրը տեղակայված է Երևան քաղաքի ամենականաչապատ և էկոլոգիապես մաքուր հատվածներից մեկում՝ Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ: Այստեղից բացվում է մայրաքաղաքի լավագույն համայնապատկերներից մեկը: Ընդհամեը մի քանի րոպեում ոտքով կարելի է հասնել Կասկադ համալիր և շարժասանդուղքների միջոցով հայտվել քաղաքի սրտում: