Վաճառվում է 5 սենյականոց ընդարձակ և լուսավոր պենտհաուս բնակարան՝ 302 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Դալմա Գարդեն մոլի հարևանությամբ, 16 հարկանի նորակառույց շենքի 16-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է և չբնակեցված։ Բնակարանն ունի վիտրաժային փայտե պատուհաններ և իտալական փայտե դռներ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված իտալական սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Հատակը ծածկված է պրեսգրանիտով և ջեռուցվող է, առկա է 2 բաց պատշգամբ, որոնցից բացվում է հիանալի տեսարան, ինչպես նաև բնակարանն ունի ընդարձակ տերասսա` 280 քմ. մակերեսով: Բնակարանն ունի անհատական անվտանգության համակարգ: Բնակարանի հետ առկա է նաև օժանդակ` 20 քմ. մակերեսով հատված և ստորգետնյա կայանատեղ: