Վարձակալությամբ է տրվում 3 հարկանի` նկուղային հարկով առանձնատուն, որի շինությունը 160 քմ. է, իսկ հողատարածքինը` 450 քմ.: Այն գտնվում է Ջրվեժի ամառանոցներում` 2-րդ գծի վրա: Առանձնատունը վերանորոգված է։ 1-ին հարկում գտնվում է հյուրասենյակը` բուխարիյով, խոհանոց, բաց պատշգամբ, սանհանգույց: 2-րդ հարկում` 2 ննջասենյակ, 1 լոգասենյակ: Նկուղային հարկը 45 քմ. է և օգտագործվում է որպես խաղասենյակ: Առանձնատունը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով: Տեղադրված են եվրո դռներ և պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և տրավերտինով: Ապահովված է մշտական տաք և սառը ջրով, կոյուղիյով: Ջեռուցվում է տուռբո վառարանի միջոցով: Առանձնատունն ունի շատ գեղեցիկ և կանաչապատ բակ` զրուցարանով, պտղատու ծառերով, խորովածանոցով, ավտոկայանատեղով և կից շինություն, որտեղ առկա է շոգեբաղնիք` իր սանհանգույցով։