Վաճառվում է 4 սենյականոց ստուդիո ոճի շքեղ եվրովերանորոգումով բնակարան՝ 92 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վ. Փափազյան և Ա. Ավետիսյան փողոցների խաչմերուկում՝ Ռիո մոլի մոտակայքում, 17 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Բնակարանը դեռևս չի բնակեցվել և եվրո նորոգված է որակյալ նյութերով։ Հատակը ծածկված է մարմարով և լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է իտալական սալիկներով, հագեցած է որակյալ սանտեխնիկայով: Բնակարանի ողջ կահույքը և տեխնիկան արտասահմանյան հայտնի բրենդներից է: Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: