Վարձակալությամբ է տրվում գրասենյակային տարածք Ծովակալ Իսակովի պողոտայի առաջնագծում՝Չինաստանի դեսպանատան դիմաց, «Տոյոտա-Երևան» ավտոսրահի հարևանությամբ գտնվող եռահարկ շենքում: Տարածքն ունի եռակողմ դիրք և բացվում է տեսարան դեպի Ծովակալ Իսակովի պողոտա: Տարածքը կազմում է 1360 քմ. մ., որը զբաղեցնում է 2-րդ և 3-րդ հարկերը: Ներկայումս հարկերի բաժանումներն արված են հետևյալ կերպ՝ 2-րդ հարկը բաժանված է 15 սենյակների, որոնցից երկուսն ունի իր առանձին ընդունարանն ու սանհանգույցը և հարկում գտնվում է նաև մեկ ընդհանուր սանհանգույց: 3-րդ հարկը բաղկացած է՝ 1 ընդարձակ նախասրահից, 7 աշխատասենյակներից, 1 խորդանոցից, 1 ընդհանուր սանհանգույցից: Բաժանումներն արված են գիպսակարդոնե բաժանարարներով, որոնք վարձակալին հնարավորություն են տալիս տարածքը բաժանել իր իսկ նախընտրած տարբերակով: Հնարավոր է նաև վարձակալել միայն մեկ հարկը` $2,950